Բաժիններ՝

Եթե Լևանդովսկին հեռանա «Բավարիայից», Անչելոտին հույսը կդնի Բենզեմայի վրա

Ինչպես պնդում է OK Diario-ն, մյունխենյան «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պարզորոշ ներկայացրել է իր դիրքորոշումը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` ակումբից հեռանալու դեպքում:

Համաձայն աղբյուրի ինֆորմացիայի՝ իտալացի մասնագետը գերմանական գրանդի ղեկավարությունն ասել է, որ դեպքերի նման զարգացման ժամանակ միանշանակ կցանկանա ձեռք բերել միայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային: Այդ դիրքի այլ ֆուտբոլիստների մասին Անչելոտին լսել չի ցանկանում:

Վերջերս ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսք են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն: Իսպանական մամուլը պնդում է, որ Լևանդովսկին հակված է «Ռեալ» տեղափոխվելուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29