Բաժիններ՝

Հունվարին Գերմանիա է ժամանել ավելի քան 90 հազար փախստական

Գերմանիան հունվարին ընդունել է 92 հազար փախստականի, ինչը եռակի շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ներգաղթյալների ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը:

Խոսքը այն փախստականների մասին է, որոնք գրանցվել են ընդունելության նախնական կետերում: 2015թ. հունվարին գրանցվել է ընդամենը 32,2 հազար մարդ: 2015թ. Գերմանիան ապաստանել է շուրջ 1,1 միլիոն փախստականի:

2016-ին փախստականների մեծ մասը երկիր է ժամանել Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Ավելի քիչ թվով մարդիկ ապաստան են հայցել Իրանից, Մարոկկոյից, Ալժիրից, Պակիստանից, Լիբիայից, Սոմալիից, Էրիթրեայից, գրում է Reuters-ը:

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հայտնել է գրեթե 65 հազար ներգաղթյալի մասին, որոնք հունվարին գրանցվել են սահմանին, սակայն, ինչպես հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, այդ տվյալները վերջնական չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս