Բաժիններ՝

Աշխարհի լավագույն ռեստորանատերը մահացած է հայտնաբերվել

Ֆրանսիացի շեֆ-խոհարար Բենուա Վիոլյեն, որի ռեստորանը 2015 թվականի դեկտեմբերին ճանաչվել էր աշխարհում լավագույնը, մահացած է հայտնաբերվել սեփական բնակարանում, հայտնում է BBC-ն:

44-ամյա Վիոլյեն եղել է Շվեյցարիայի Լոզան քաղաքից ոչ հեռու գտնվող l’Hotel de Ville ռեստորանի սեփականատերը:

Ռեստորանը ստացել էր 3 միշլենյան աստղ ու անցած տարի գլխավորել աշխարհի 1000 լավագույն ռեստորանների ցանկը Ֆրանսիայի արտգործնախարարության վարկածով:
Շվեյցարական ոստիկանության տվյալով՝ Վիոլյեն, ենթադրաբար, ինքնասպան է եղել: Այսօր նա պետք է ներկա գտնվեր Փարիզում «Միշլենի կարմիր ուղեցույցի» շնորհանդեսին, հայտնում է շվեյցարական 24 Heures կայքը: «Միշլենի կարմիր ուղեցույցը» աշխարհում ամենահեղինակավոր ռեստորանային վարկանիշն է:

160201024259_benoit_violier_624x351_afp_nocredit

Վիոլյեն որսորդ էր ու հայտնի էր վայրի մսից պատրաստած իր ուտեստներով, որոնց մասին անցած տարի մեծ գիրք էր հրատարակել:

Նշենք, որ 6 ամիս առաջ մահացել էր l’Hotel de Ville-ի նախորդ շեֆ-խոհարարը՝ Ֆիլիպ Ռոշան: Ռոշան, որը Եվրոպայի ամենահայտնի խոհարարներից էր, մահացել էր 2015թ. հուլիսի 8-ին հեծանվային զբոսանքի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս