16 խոտաբույսեր` 100 հիվանդությունների դեմ. «Եկեղեցական հավաքածու»

Բուժիչ խոտաբույսերի ուժի մասին լեգենդներ են պատմում, դրանց բուժական հատկությունները ճանաչվել են նաև առաջատար բժիշկների կողմից: «Եկեղեցական հավաքածուն» հինավուրց միջոց է, որի բաղադրության մեջ մտնում են ժողովրդական բժշկության մեջ գործածվող 16 խոտաբույսեր: Այդ խոտաբույսերով պատրաստված թուրմը օգնում է բուժել շատ հիվանդություններ, օրգանիզմը դարձնում է ավելի ուժեղ:

«Եկեղեցական հավաքածուի» պատմությունը

«Եկեղեցական հավաքածուն» պատահական չէ այդ անվանումը կրում: Դա կիրառում էին հենց եկեղեցականները, մասնավորապես՝ Ռուսաստանի հյուսիսում ապրողները: Երկարատև խստաշունչ ձմեռվա, վիտամինների պակասի և եկեղեցական կենցաղի ասկետիկ պայմաններում այդպիսի հավաքածուն ուղղակի անփոխարինելի միջոց էր: Եկեղեցականները դրա օգնությանն էին դիմում նույնիսկ անհույս հիվանդներին բուժելու համար:

Այս հավաքածուի բաղադրատոմսը որոշ ժամանակ կորած էր համարվում: 20-րդ դարի վերջում առաջնային տեսքով այն կարողացել է վերականգնել Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հայր Գեորգին: Նրա պատվին այս հրաշագործ միջոցը հիմա անվանում են նաև «Հայր Գեորգիի եկեղեցական հավաքածու»:

Կարդացեք նաև

«Եկեղեցական հավաքածուի» բաղադրությունը

Հավաքածուի մաս կազմող բաղադրիչները գաղտնիք չեն հանդիսանում և նրանում ներառված են միայն ստուգված խոտաբույսեր: Ավանդաբար դրանք 16-ն են և յուրաքանչյուր խոտաբույս ծանոթ է նրանց, ովքեր թեկուզ փոքր-ինչ տեղյակ են ժողովրդական բժշկության մասին:

1. Եղեսպակ (Шалфей). բուսական ճանաչված հակաբիոտիկ:

2. Ուրց (Чабрец). ունի հականեխիչ հատկություններ:

3. Եղինջ (Крапива). օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից, բարելավում է հեմոգլոբինը:

4. Անթառամ (Бессмертник). կարգավորում է խոլեստերինի մակարդակը:

5. Մասուր. պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ տարրեր և միկրոէլեմենտներ:

6. Կատվալեզվիկ (Череда трехраздельная – Bidens tripartitus L.). բարելավում է արյան բաղադրությունը:

7. Արջախաղող (Толокнянка). ընդունակ է կանգնեցնել չարորակ ուռուցքի զարգացումը:

8. Հազարաթերթիկ (Тысячелистник). ունի վերականգնող հատկություն:

9. Օշինդր (Полынь). ուժեղ հակամանրէային միջոց է, անցկացնում է ցավերը:

10. Կեչու բողբոջ (Березa). արգելափակում կամ նվազեցնում է քաղցկեղային պրոցեսներն օրգանիզմում:

11. Դժնիկ (Крушина). օգտակար է վահանաձև գեղձի խնդիրների ժամանակ:

12. Լորենու ծաղիկներ (Липа). պարունակում է պղինձ, որն անհրաժեշտ է ինսուլինի առաջացման համար:

13. Անմեռուկ (Сушеница топяная). օգնում է երիկամների հիվանդության ժամանակ:

14. Առյուծագի (Пустырник). բնական հանգստացնող միջոց:

15. Երիցուկ (Ромашка). օգնում է ալերգիայի ժամանակ:

16. Կարծրածաղիկ (Сухоцвет). լավ ազդեցություն է ունենում աղիների վրա:

Պաշտոնական բժշկության կարծիքով՝ այն ամենը, ինչ հայտնի է «Եկեղեցական հավաքածուի մասին», ճիշտ է: Հավաքածուն հետազոտվել է կլինիկական և լաբորատոր պայմաններում և դրա արդյունավետությունը գիտականորեն հաստատվել է: Թուրմը և արդյունքում ստացված ըմպելիքը, որը նման է յուրահատուկ թեյի, կարելի է խմել ինչպես՝ իմունային համակարգի ընդհանուր ամրապնդման, այնպես էլ՝ հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս