Երիցուկի թեյի օգտակար հատկանիշները
Ժողովրդական բժշկության սիրահարները երիցուկն անվանում են հրաշագործ բույս: Երիցուկի թեյը հայտնի է բոլորին, քանի որ մենք տարբեր պատճառներով օգտագործում ենք այս թեյը:
Երիցուկը խորհուրդ է տրվում մի քանի առողջական խնդիրների դեպքում: Սա տարածված բնական դեղամիջոց է:
Երիցուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Այն ունի սպիտակ-դեղին ծաղիկներ: Այս բույսը կարելի է գտնել գրեթե ամենուրեք: Բացի թեյից, երիցուկն օգտագործվում է նաև մի քանի դեղամիջոցների բաղադրության մեջ:
Երիցուկի թեյի օգտակար հատկանիշները
- Լավացնում է մարսողությունը
- Իջեցնում է մարմնի ջերմաստիճանը
- Հանգստացնում է ցավը
- Հրաշալի է դերմատիտի, դեպրեսիայի, միգրենի, ակնեի դեպքում
Երիցուկի թեյը նաև օգտակար է նյարդային համակարգի համար: Եթե անընդհատ սթրես եք ապրում, ապա այս թեյը ձեզ համար է, կանոնավոր կերպով երիցուկի թեյ խմեք: Մի քանի օր անց կնկատեք, որ նյարդային համակարգը հանգստացել է, ավելի հանգիստ և ուրախ կզգաք ձեզ:
Երիցուկի թեյն արդյունավետ է նաև նրանց համար, ովքեր տառապում են մազաթափությունից: Եթե նման խնդիրներ ունեք, գլուխը լվացեք երիցուկի թեյով: Ապացուցված է, որ այն նվազեցնում է մազաթափությունը:
Եթե այն կանացից եք, ովքեր հաճախակի են ցիկլի ժամանակ ցավեր ունենում, ապա լաթի կտորը թրջեք երիցուկի տաք թեյի մեջ և դրեք որովայնի հատվածին: Գիտականորեն ապացուցված է, որ այս միջոցն օգնում է հանգստացնել ցավերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը