Ճարպերն այրող ցիտրուսային ըմպելիք

Ճարպերն այրելու գործընթացը երկարատև և բարդ պրոցեդուրա է, որը պետք է կատարել կանոնավոր կերպով: Շատերը փոխում են իրենց կյանքի ոճը, սկսում են այցելել մարզասրահներ, փոփոխում են իրենց սննդակարգը, որոշ բաներ ներառում են, իսկ մյուսները դուրս հանում սննդացուցակից:

Pic-words ներկայացրել է մի հրաշք ըմպելիք, որը կօգնի ազատվել ճարպերից: Կոկտեյլի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է: Այս կոկտեյլը ոչ միայն կթարմացնի ձեզ, այլև կօգնի արագ ազատվել օրգանիզմում կուտակված ավելորդ ճարպերից, քանի որ դրա բաղադրության մեջ մտնում են ոչ միայն ցիտրուսային մրգեր, այլև՝ այնպիսի ակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են՝ սխտորն ու կարմիր պղպեղը:

Այս կոկտեյլը խորհուրդ չի տրվում խմել միայն այն մարդկանց, ովքեր ստամոքսի և աղիների խնդիրներ ունեն, հատկապես՝ խոցերի դեպքում: Այնպես որ, խորհուրդ ենք տալիս՝ այն խմելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Կոկտեյլի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 2 կիտրոնի, 2 նարնջի հյութ: Անհրաժեշտ է 1 սանտիմետրի չափ կոճապղպեղ. այն պետք է անցկացնել քերիչով, և 1 պճեղ աղացած սխտոր: Կիտրոնի և նարնջի հյութը, կոճապղպեղն ու սխտորը լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Պատրաստի ըմպելիքին ավելացրեք կես թեյի գդալ կարմիր պղպեղ և մեկ գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնեք:

Որպեսզի առավելագույն արդյունքի հասնեք, կոկտեյլը պետք է խմել պատրաստելուց անմիջապես հետո, այսպես մթերքները չեն թթվի: Այս կոկտեյլի կանոնավոր օգտագործման դեպքում ոչ միայն լավ կազմվածք կունենաք, այլև թարմություն և հանգստություն կզգաք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս