
Ժոզե Մոուրինիոն պատրաստ է գլխավորել Անգլիայի հավաքականը Եվրո-2016-ից հետո

«Չելսիի» նախկին մարզիչը «հասել է» ազգային հավաքականի հետ աշխատելու համար:
Մոուրինիոն հայտնել է իր գործակալ Ժորժե Մենդեշին, որ եթե նա ամռանը դեռ լինի առանց աշխատանքի, ապա նա պատրաստ է գլխավորել Անգլիայի հավաքականը, հաղորդում է Мirror-ը: Ընդ որում, պորտուգալացի մասնագետի համար առաջնայինը մնում է ակումբային աշխատանքը:
Եվրո-2016-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականը կխաղա Ռուսաստանի, Սլովակիայի և Ուելսի հավաքականների հետ:
Մոուրինիոն դեկտեմբերի 19-ին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը