«Գրիբոյեդով» ակումբը քննարկել է Հայաստանի դերը «Ռուսական աշխարհում»

Ռուս հեռուստամեկնաբան, լրագրող Դմիտրի Կիսելյովի համակարգման ներքո գործող «Գրիբոյեդով» ակումբը վերջին ամիսների ընթացքում նույնիսկ չի հանրայնացնում` ովքե՞ր են լինելու ակումբի առաջիկա ամիսների հյուրերը: Ավելին՝ ավանդույթ դարձած ամենամսյա հանդիպումները վերջին շրջանում ոչ միշտ են կայանում: Սակայն 168.am-ին հայտնի է դարձել, որ վերջերս՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանում ռուսական ակումբի անդամները հյուրընկալել են պատմաբան, քաղաքագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Դումայի Կրթության կոմիտեի նախագահ, «Ռուսական աշխարհ» ֆոնդի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովին:

Նա նաև պատմական գիտությունների դոկտոր է, Մոսկվայի Պետական համալսարանի Պետական կառավարման ֆակուլտետի դեկանը: Հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող իր հարցազրույցում Նիկոնովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի չգնահատված գործընկերն է: Նա նաև տեղեկացրել է, որ իր ղեկավարած ֆոնդը ներկայացված է նաև Հայաստանում` ԵՊՀ-ում, և աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք բարձրացնում են ՀՀ-ում ռուսաց լեզվի իմացությունը: Սակայն «Գրիբոյեդովի» շրջանակում Նիկոնովը խոսել է «Հայաստանի դերը ռուսական աշխարհում» թեմայի շուրջ:

Griboedov1

Թե ինչ շեշտադրմամբ, ինչ հարցեր են քննարկվել, մեզ ճշտել չհաջողվեց: «Ռուսական աշխարհը» Կրեմլի ամենահավակնոտ հայեցակարգերից մեկն է, որի դեմ են հանդես գալիս ՌԴ-ում գործող ընդդիմադիր շրջանակները: Իսկ հայեցակարգի ջատագովները կարծում են, որ Հայաստանը «Ռուսական աշխարհիի» մաս է կազմում: Նույնիսկ ԵՏՄ ձևավորումից հետո ՌԴ մի շարք վերլուծաբաններ սկսեցին խոսել այն մասին, որ ԵՏՄ-ն ՌԴ իշխանությունների ծրագրերում մղվել է երկրորդ պլան, քանի որ կա փոխարինող «Ռուսական աշխարհ» ծրագիրը: Հիշեցնենք, որ այս հայեցակարգի տրամաբանության շրջանակներում են որոշ ռուս փորձագետներ արդարացնում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, Դոնեցկում և Լուգանսկում ՌԴ գործողությունները:

Կարդացեք նաև

«Ռուսական հողերը հավաքագրելը, հետսովետական ողջ տարածքի «կրիմինալիզացիան», կամ նույնիսկ Ռուսական կայսրության, դարձել է վերջապես ծնկներից վեր բարձրացած և արժանի ազգային գաղափար ստացած ռուսական էթնոսի գոյատևման բարձրագույն իմաստն ու գերնպատակը»,- ասել է ռուս գործիչներից մեկը՝ բնորոշելով «Ռուսական աշխարհ» հայեցակարգը:

Տեսանյութեր

Լրահոս