Բաժիններ՝

10 պատճառ, թե ինչու է iPhone-ն այդքան շուտ լիցքաթափվում

Facte.ru կայքը գրում է, որ, ինչպես մյուս սմարթֆոնները, iPhone-ը ևս բավական շուտ է լիցքաթափվում: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ:

1. Գեոլոկացիայի ծառայություն: Անջատելու համար կատարեք հետևյալ գործողությունները՝ «Settings», «Privacy», «Location Services», որտեղ կարող եք անջատել ծառայությունը («Настройки», «Приватность», «Сервисы геолокации»):

2. Նոր էլեկտրոնային նամակների ստացում: Անջատելու համար կատարեք հետևյալ գործողությունները՝ «Settings», «Mail, contacts, Calendars», «Fetch new data» («Настройки», «Почта, адреса, календари», «Загрузка данных», «Вручную»):

3. Էկրանի լուսավորություն: «Settings», «Display and brightness» («Настройки», «Обои и яркость»)

Կարդացեք նաև

4. Դուք չեք օգտագործում ավիառեժիմ: Եթե ձեզ ինտերնետ պետք չէ, և ընդամենը մի քանի տոկոս լիցքավորում է մնացել, ավիառեժիմ միացրեք:

5. Հեռախոսային ինտերնետ: Wi-Fi-ի և 2G-3G ինտերնետի միջև միշտ ընտրեք առաջինը: Հեռախոսային ինտերնետն ավելի արագ է լիցքաթափում հեռախոսը:

6. Ավտոմատ ներբեռնում: Անջատելու համար կատարեք հետևյալ գործողությունները՝ «Settings», «iTunes Store, AppStore» («Настройки» – «iTunes Store, AppStore»): Այս ֆունկցիայի՝ միացած մնալու դեպքում ավտոմատ կերպով ներբեռնվում է այն ամենը, ինչ գնվել է iTunes-ից և AppStore-ից:

7. Spotlight որոնում: Անջատելու կամ որոնման վայրերը քչացնելու համար կատարեք հետևյալ գործողությունները՝ «Settings», «General», «Spotlight search»:

8. Airdrop: Այս ֆունկցիան անջատելու դեպքում iPhone-ը կդադարի միշտ կողքին i-սարքավորումներ փնտրել:

9. Ծանուցումներ: Անջատելու համար այն հավելվածների ծանուցումները, որոնք անհրաժեշտ չեն, կատարեք հետևյալ գործողությունները՝ «Settings», «Notifications»:

10. Դուք հեռախոսը ձեռքից չեք դնում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս