Ամեն օր կիտրոնով ջուր խմելու բացասական ազդեցությունը

Եթե ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմելու սովորություն ունեք, ապա ժամանակն է խորը մտածել այս մասին և վերանայել ձեր սովորությունը: Այս մասին հայտնել է helthyfoodteam կայքը:

Չնայած առաջատար կայքերում կկարդաք, որ կիտրոնով ջուրն իսկական հրաշքներ է գործում օրգանիզմի հետ, այնուամենայնիվ, ոչ ոք չի զգուշացնում, թե ինչ ազդեցություն կարող է այս սովորությունն ունենալ ձեր ատամների առողջության վրա:

Օրինակ, երբ կիտրոնաթթուն խառնվում է գոլ ջրի հետ, այն կարող է վնասել ձեր ատամների էմալը:

Այնպես որ, եթե ատամները լվանում եք այս ջուրը խմելուց կես ժամ հետո, ապա մեծ ռիսկ կա, որ կվնասեք ձեր ատամների էմալը:

Կարդացեք նաև

Բարեբախտաբար, գոյություն ունեն միջոցներ, որոնցով կարող եք պաշտպանել ատամները և, միևնույն ժամանակ, շարունակեք վայելել այս ջուրը:

Նախ՝ ջուրը, որն օգտագործում եք, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:

Երկրորդ՝ ձողիկով խմեք:

Եվ վերջում՝ կիտրոնաջուր խմելուց անմիջապես հետո ատամները մի լվացեք: Սպասեք առնվազն 30 րոպե, ապա նոր կատարեք գործողությունը:

Սիրելի ընթերցող, յուրաքանչյուր բաղադրատոմս օտգագործելուց առաջ դիմեք բժշկի խորհրդին և պարզեք՝ արդյո՞ք այս կամ այն բաղադրատոմսը հարմար է ձեր օրգանիզմին, թե՞ ոչ:

Առո՛ղջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս