«Միլանի» 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման արժե 170 մլն եվրո
Հայտնի գործակալ Մինո Ռայոլան համեմատել է դարպասապահին հայտնի իտալացի նկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդիլիանիի աշխատանքների հետ:
«Դոնարո՞ւման: Ես նրան կհամեմատեի Մոդիլիանիի ստեղծագործությունների հետ: Նա արժե 170 մլն եվրո: Նրան մեծ ապագա է սպասվում, և նա գերազանց տղա է, ով կարողանում է հարթել խնդիրները բոլորի հետ: Նա արդեն ունի ձեռքբերումներ, բայց նա դեռ կարող է դառնալ մեծագույն չեմպիոն»,- Ռայոլայի խոսքերն է ցիտում La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ Ռայոլան Պոլ Պոգբային համեմատել էր աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգի հետ:
Այս մրցաշրջանում Դոնարուման անցկացրել է 5 հանդիպում, որոնցից 2-ում գոլ բաց չի թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը