«Անվստահության մթնոլորտն ավելի հաճախ մարդուն կտանի «ոչ» ասելուն». հոգեբան

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն այսօրվա ասուլիսին, խոսելով սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հասարակության ընկալումների, «այո»-ի և «ոչ»-ի բևեռացման ու հոգեբանության մասին, ասաց, որ հոգեբանության մեջ կա հայտնի փաստ` «այո» ասում ենք այն ժամանակ, երբ մեր ես-ը ներքուստ ունի համաձայնություն նրա հետ, ինչ պետք է պատահի.

«Իսկ «ոչ» մենք հաճախ ասում ենք այն ժամանակ, երբ անվստահության, տագնապի մթնոլորտ է լինում։ Բայց սա այն ժամանակ, երբ մենք լիովին անկեղծ ենք։ Սակայն կան նաև արտաքին գործոններ, որոնք կարող են ազդել մեր ես-ի կամ «այո»-ի ոի «ոչ»-ի հոգեբանության վրա»:

Նա նշեց, որ դիտելով «Այո և ոչ» ռեալիթի շոուն՝ հասկացել է՝ հասարակությունից բարձրացող հարցերը ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ. «Մարդիկ խոսում են իրենց սոցիալ-կենցաղային հարցերի մասին։ Խնդիր է այն, որ այս պահին մենք ընդդիմություն չունենք, ունենք ուղղակի ընդդիմացողներ։ Մյուս խնդիրն այն է, որ մենք Սահմանադրությունը չենք արժևորում։ Մարդիկ ավելի շատ հետևում են ռեալիթի շոուին։ Անվստահության մթնոլորտն ավելի հաճախ մարդուն կտանի «ոչ» ասելուն։ Բայց կարող է լինել նաև հակառակը»:

 

Տեսանյութեր

Լրահոս