Բաժիններ՝

Սիրիական բանակը ԴԱԻՇ-ի ձեռքից 2 քաղաք է խլել

Սիրիական բանակն ու դաշնակիցները ռուսական ավիացիայի օգնությամբ ԴԱԻՇ-ի դեմ ծանր մարտերից հետո վերահսկողություն են սահմանել Սիրիայի արևելքում գտնվող երկու քաղաքների նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային խմբին:

Սիրիայի պետական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ բանակն ու տեղի մարտիկները իրենց հսկողության տակ են վերցրել Մխին ու Խավարին քաղաքները, որոնք գտնվում են Հոմսից հարավ-արևելք ու ոչնչացրել են մեծ թվով ԴԱԻՇ-ի զինյալների:
Քաղաքները գտնվում են այն մայրուղու հարևանությամբ, որը անցնում է խոշոր քաղաքների միջով ու առանցքային դեր է խաղում երկրի արևմուտքում գտնվող տարածքների վերահսկողության հարցում, որը հիմնականում գտնվում է Սիրիայի կառավարության ձեռքին:

Բացի այդ՝ Մխինն ու Խավարին գտնվում են Պալմիրան արևմուտքում գտնվող քաղաքների հետ կապող ճանապարհի հարևանությամբ, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:

Դիտորդների խոսքով՝ սիրիական ու ռուսական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Մխինին ու Խավարինին հարակից շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս