Որ մթերքներն են վնասում մաշկը
Կոսմետոլոգ Նիգբա Թալիբը համոզված է, որ մարդու մաշկին նայելիս՝ հնարավոր է ասել, թե ինչ է ուտում տվյալ անձնավորությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուտելիք արտացոլվում է մեր արտաքինի վրա: Մասնագետի փոխանցմամբ՝ գոյություն ունեն վտանգավոր 4 մթերքներ, որոնցից պետք է հեռու մնալ:
Մենք սովոր ենք ամեն օր օգտագործել միևնույն ուտելիքները՝ առանց մտածելու, որ այն կարող է չհամապատասխանել մեր օրգանիզմին: Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընկալում սնունդը:
takprosto.cc կայքը ներկայացնում է ամենավտանգավոր ուտելիքները, որոնք անմիջապես ազդում են մաշկի վրա:
1. Գինի և յուրաքանչյուր այլ ալկոհոլ
Մաշկի վիճակը- Հոնքերի մեջտեղի հատվածում կարմրություն, ակնհայտ և խորը կնճիռներ, կարմրած այտեր, դեմքի անառողջ գույն:
Օրական մեկ գավաթ գինին կարող է զարմանալիորեն վնասել մաշկը: Եթե ալկոհոլ օգտագործելուց հետո ձեզ մոտ մաշկի վիճակի վատթարացում եք նկատել, ամենայն հավանականությամբ, լյարդը գտնվում է ծանրաբեռնվածության փուլում: 3 շաբաթ ալկոհոլ մի օգտագործեք և կնկատեք, որ աղիները վերադառնում են իրենց սովորական աշխատանքին, իսկ մաշկի վիճակը լավանում է:
2. Շաքար
Մաշկի վիճակը- Ճակատին ակնե և կնճիռներ, կախված մաշկ աչքերի ներքևի հատվածում, դեմքի վրա դուրս տված հատվածներ, դեմքի սփրթնածություն: Ինսուլինի արագ և շատ բարձրանալու արդյունքում սկսում են թափվել նաև հոնքերը:
Բրինձը, թխվածքները, մրգային հյութերը, շոկոլադն ու տարատեսակ կոնֆետները հարթ մաշկի առաջին թշնամիներն են: Վնասակար քաղցրավենիքները փոխարինեք մեղրով, չրեղենով, թարմ մրգերով:
3. Կաթ
Մաշկի վիճակը- Աչքերի ներքևի հատվածներում սև շրջանակներ և պարկեր, սպիտակ ակնե, ծնոտի հատվածում դուրս տված վիճակ:
Խանութում վաճառվող կաթնամթերքները կարող են հորմոնային դիսբալանս առաջացնել: Որոշ մարդկանց մոտ այդ երևույթները կարող են ավելի սուր արտահայտվել: Կաթը, պանիրը, յոգուրտն ու ոչ յուղոտ կեֆիրը ոչ մի օգուտ չեն բերում ձեր օրգանիզմին:
4. Գլյուտեն
Մաշկի վիճակը- Ուռած այտեր, կարմրած դեմք, ծնոտի հատվածում դուրս տված վիճակ:
Գլյուտեն պարունակող մթերքները փոխարինեք նրանցով, որոնք չեն պարունակում գլյուտեն: Սա նշանակում է, որ սովորական ալյուրը պետք է փոխարինել բրնձի կամ հնդկաձավարի ալյուրով, իսկ կիսաֆաբրիկատներն անհրաժեշտ է հանել սննդակարգից: Մրգեր, բանջարեղեններ, թարմ ձուկ և միս. Ահա՝ պետք է հետևել այս սննդակարգին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը