Ինչպիսին պիտի լինի տղամարդկային վճռականությունն ընտանիքի մեջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Այսօր աշխարհում մեծ հարված է հասցվում ընտանիքի, երեխաների դաստիարակությանն ու ընդհանրապես ընտանեկան բարի ավանդություններին։ Հայ ընտանեկան մոդելն արդեն վտանգված է, եւ ինչքան որ ես տեսնում եմ ու խոսում մարդկանց հետ, ընտանիքներում երջանկություն եւ ուրախություն չկա։

Այս կարճ ակնարկով ուզում եմ անդրադառնալ ընտանեկան հարաբերության կողմերից մեկին՝ քրիստոնյա ընտանիքում տղամարդու դերին, նրա իշխանությանն ու պատասխանատվությանը։

Ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդ ամուսինը։

Այս հարցը վերջերս մի ոուս ուղղափառ հոգեւորական հարցրել էր իր համայնքի կանանց։ Գրեթե բոլորն ասել էին, որ իսկական տղամարդ ամուսինը պետք է լինի պատասխանատու։ Կար նաեւ մի այլ պատասխան՝ տղամարդը պիտի լինի հավատարիմ ամուսին։ Հավատարմությունն արդեն պատասխանատվության դրսեւորումներից մեկն է։ Այդ հոգեւորականը հետեւյալն էր ասում, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։

Երբ որ տղամարդն ամուսնանում է, նա արդեն պիտի հաշիվ տա Աստծուն ոչ միայն իր, այլ նաեւ իր կնոջ ու երեխաների համար։ Աստված արդեն հարցնելու եւ հաշիվ է պահանջելու իրենից՝ իր կնոջ ու երեխաների համար նույնպես։

Լինել ընտանիքի ղեկավար, չի նշանակում՝ լինել ընտանիքի բոնակալ կամ բռնապետ։ Տղամարդ ամուսինն իրավունք չունի վատ արտահայտվելու իր կնոջ մասին կամ վիրավորելու նրան։ Դա անելով՝ նա ստորագրում է սեփական դատավճիռը, որովհետեւ վատ ամուսինը վատ տան տեր է։

… Սիրելի երիտասարդ աղջիկներ, ապագա ամուսին ընտրելիս դուք էլ շատ զգույշ պիտի լինեք, որպեսզի բռնապետությանը, եսասիրությունն ու ցանկասիրությանը չշփոթեր հաստատակամության, վճռականության ու պատասխանատվության հետ։

Թոդ Աստված օրհնի բոլորիս ընտանիքները»։

Արմեն Հարեյան
https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս