Լուրջ վտանգ ՀՀ պետբուջեի համար. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեն, միջազգային շուկաներում տեղի են ունենամ իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա։ Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում Է գահավիժել։ Դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա։ Խնդիրն այն է, որ բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն աղբյուրներից մեկը մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերն են։ Իսկ այդ հարկերի մեծությանը ուղղակիորեն պայմանավորված է գունավոր մետաղների և գլխավորապես պղնձի միջազգային գնով։ Պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար նշենք, որ այս տարվա մայիսին 1 տոննա պղնձի միջազգային գինը մոտ 6 հազար 500 դոլար էր, իսկ երեկվա դրությամբ՝ 4600 դոլար։ Այլ կերպ ասած, պղինձը միայն վերջին կես տարվա ընթացքում էժանացել Է մոտ 30 տոկոսով։ Ճիշտ նույնքանով նվազել են մեր հանքարդյունահանողների եկամուտները և, հետևաբար, այդքանով էլ նվազելու են նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարելիք հարկերը: Բացի բյուջեի եկամուտների նվազումից ստեղծված իրավիճակը կարոդ Է հանգեցնել նաև դրամի արժեզրկմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: