
Ռոբոտների հեղափոխություն. մեքենաների «մտածելակերպի» զարգացումը կարող է սրել անհավասարությունը

Գլոբալ տնտեսությունը կարող է փոխակերպվել առաջիկա 20 տարիների ընթացքում` աճող անհավասարության ներքո, կարծում են վերլուծաբանները:
«Ռոբոտների հեղափոխությունը» կփոխակերպի համաշխարհային տնտեսությունը առաջիկա 20 տարիների ընթացքում` նվազեցնելով բիզնեսի մեջ ներդրվող ծախսերը, և միևնույն ժամանակ սաստկացնելով սոցիալական անհավասարությունը, քանի որ մեքենաները կստանձնեն իրենց վրա բոլոր աշխատանքները. կխնամեն մեծահասակներին, կմատուցեն համբուրգեր, կկատարեն ֆիզիկական աշխատանք` կմաքրեն սենյակը և կհավաքեն ավտոմեքենայի փոքր դետալները: Սրա արդյունքում կզարգանա արհեստական ինտելեկտը, ինչը նշանակում է, որ համակարգիչները կսկեն «մտածել» և վերլուծական աշխատանք կատարել:
Bank of America Merrill Lynch ներդրումային բանկի վերլուծաբանները the Guardian-ին են ներկայացրել 300-էջանոց զեկույց, որում ներկայացնում են վերջին հետազոտությունների ազդեցությունը մարդկային կյանքի վրա, ինչը նրանք կոչում են չորրորդ արդյունաբերական հեղափոխություն` գոլորշիից, զանգվածային արտադրությունից և էլեկտրոնիկայից հետո:
«Մենք առնչվում ենք պարադիգմի հերթափոխի, որը կարող է փոխել մեր կենսակերպը և աշխատելաոճը»,- նշել են վերլուծաբանները:
«Ռոբոտները և արհեստական ինտելեկտը ներթափանցել են արդյունաբերական ոլորտ և դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը