Բաժիններ՝

«Եթե այնպես խաղանք, ինչպես այսօր, ապա կմտնենք փակուղի». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայից» կրած պարտության (1:5) պատճառների մասին:

«Առաջին հերթին՝ ցանկանում եմ արժանին մատուցել «Բավարիային», բայց մենք շատ հեշտացրել էինք մրցակցի խնդիրը մեր թույլ խաղով: Եթե այնպես խաղանք, ինչպես այսօր, ապա կմտնենք փակուղի: Կաշխատեմ, ինչքան հնարավոր է՝ շուտ մոռանալ այս խաղը:

Թեկուզ շատ մինիմալ, բայց մենք դեռ շանս ունենք փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Բայց եթե այսպես շարունակենք, ապա խմբից հաստատ դուրս չենք գա: Եթե «Բավարիան» շարունակի այսպես խաղալ, ապա վստահորեն կհաղթի «Օլիմպիակոսին»:

Բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք Պրեմիեր լիգայի վրա: Մենք պետք է ճշմարտության աչքերին նայենք: Պետք է հասկանալ, որ մենք բավարար լավ չխաղացինք այսպիսի բարձր մակարդակի համար: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ պետք է հաշվի նստել իրականության հետ»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս