
Հենրիխ Մխիթարյանն ամբողջովին պատրաստ է այսօրվա հանդիպմանը

Այսօր երեկոյան կայանալու է Գերմանիայի Գավաթի խաղարկության «Բորուսիա»- «Պադերբորն» հանդիպումը: Հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին:
Ըստ նրա՝ Մխիթարյանը խաղին պատրաստ է հարյուր տոկոսով: Նախորդ անգամ նրա բացակայելը միայն նախազգուշական քայլ էր:
Սիրարփի Աղաբաբյան