
Ռոման Աբրամովիչն իրավիճակն ուղղելու համար Ժոզե Մոուրինիոյին 2 շաբաթ է տվել

Պորտուգալացին չի հեռացվի մինչև «Սթոքի» հետ խաղը: Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումներում «Չելսին» կխաղա «Լիվերպուլի» և «Սթոքի» հետ: Դրանից հետո առաջնությունում կլինի երկշաբաթյա դադար, որի ժամանակ Աբրամովիչը և Մոուրինիոն կքննարկեն թիմի Չեմպիոնների լիգա դուրս գալու հեռանկարները: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Սթոքի» հետ խաղից հետո «Չելսիի» սեփականատերը կորոշի Մոուրինիոյի ապագան:
Մոուրինիոյի հեռացման դեպքում մինչև մրցաշրջանի ավարտը «Չելսին» կարող է գլխավորել կամ Կարլո Անչելոտին, կամ Գուս Հիդինգը:
Հաջորդ մրցաշրջանում «կապույտները» պլանավորում են աշխատել կամ Դիեգո Սիմեոնեի, կամ Պեպ Գվարդիոլայի հետ:
«Չելսին» ԱՊԼ-ում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
«Չելսիից» հեռացվելու դեպքում Մոուրինիոն կստանա 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը