
Մի քանի պատճառ, թե ինչու պետք է հաճախ սոխ ուտել

Մարդկանց մեծամասնությունը սիրում է սոխ, սակայն կան նաև այնպիսիք, որոնք տանել չեն կարողանում ոչ դրա համը, ոչ էլ հոտը: Սոխը, չնայած իր վանող հոտին, շատ օգտակար է: Այն պետք է ուտել հում վիճակում, քանի որ եփվելիս կորցնում է օգտակար հատկանիշների մեծ մասը:
Գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց հիմնական բաղադրիչը սոխն է:
healthyfoodhouse.com կայքը ներկայացնում է մի քանի պատճառներ, թե ինչու պետք է ավելի հաճախ սոխ ուտեք:
Կանգնեցնում է քաղցկեղի բջիջների աճը– Սոխը պարունակում է ծծումբի տարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը խոցերից և տարատեսակի հիվանդություններից: Դրանք պայքարում են նաև միզուղիների բակտերիաների դեմ:
Կարգավորում է շաքարը- Հում սոխն ակտիվացնում է ինսուլինի արտազատումը: Եթե շաքարախտով եք տառապում, շատ սոխ կերեք:
Օգնում է փորկապության դեպքում- Սոխի պարունակության մեջ մտնող մանրաթելերն օգնում են փորկապության դեպքում: Դրանք պարզապես դուրս են բերում աղիներից տոքսինները:
Օգնում է կոկորդի ցավի դեպքում- Սոխի հյութը պայքարում է մրսածության և կոկորդի ցավի դեմ:
Քթի արյունահոսություն- Սոխը կանխարգելում է քթի արյունահոսությունը: Պարզապես սոխից հոտ քաշելը նույնպես կանխարգելում է արյունահոսությունը:
Պաշտպանում է սիրտը- Սոխը կանխարգելում է սրտանոթային հիվանդություններն ու կարգավորում է ճնշումը:
Կարգավորում է խոլեստերինի մակարդակը– հում սոխը կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու նվազեցնում է վատ խոլեստերինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը