Թուրինջ՝ մեղրով և կոճապղպեղով

Երբեմն դիետաներ պահելով՝ սննդակարգից հանում ենք քաղցրեղենը: Սակայն ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի աղանդեր, որը ոչ միայն համեղ է և առողջարար, այլև քիչ կալորիականություն ունի:

Աղանդերը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի միայն 3 բաղադրիչ՝ թուրինջ  (նաև՝ գրեյպֆրուտ (լատ.՝ Cītrus paradīsi)), մեղր և կոճապղպեղ: Այսպիոսվ ձեզ ենք ներկայացնում աղանդերի բաղադրատոմսը.

Բաղադրություն

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Ջեռոցը տաքացրեք 200˚: Թուրինջը կտրատեք 2 մասի և վրան քերած կոճապղպեղ լցրեք ու թխեք 10 րոպե: Ջերմաստիճանի ազդեցությունից թուրինջի դառնությունը կանցնի: Երբ թուրինջները հանեք ջեռոցից, յուրաքանչյուր կտորի վրա 1թ/գ մեղր լցրեք:

Ձեզանից միայն մնում է վայելել այս աղանդերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս