Թուրքական հանելուկ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հոլանդիա, Հայաստան, Շոտլանդիա, Սերբիա, Հունաստան… ի՞նչն է միավորում այս երկրների ֆուտբոլի ազգային հավաքականներին, այս թիմերը հանդես չեն գալու Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Համաձայնվեք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար բավական պատվաբեր է հայտնվել նույն շարքում նախկինում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հոլանդիայի ու Հունաստանի ընտրանիների, աշխարհում հեղինակություն վայելող Շոտլանդիայի, Սերբիայի հավաքականների հետ։ Թերեւս սա միակ դրական բանն է, որ կարելի է ասել մեր հավաքականի մասին եվրոպական ընտրական մրցաշարից հետո ու միգուցե նաեւ միակ պոզիտիվ նախադասությունը մեր ֆուտբոլի վերաբերյալ վերջին մի քանի օրերի ընթացքում։
Ընդ որում, թեեւ մեր հավաքականը իր պատմությամբ, նվաճումներով ուղղակի անհամեմատելի է նշված մյուս թիմերի հետ, բայց Հայաստանում մեր թիմի անհաջողությունը՝ չհայտնվելը «եվրո 2016»–ում, շատ ավելի ցավով է ընդունվում, քան, ասենք, Հոլանղիայում։ Հայաստանի ֆուտբոլային կյանքում սուգ է, իսկ Հոլանդիայով, որի ազգային հավաքականը ընդամենը 1 տարի աոաջ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ, որը վերջին 30 տարիների ընթացքում աոաջին անգամ չի խաղա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում, արդեն իսկ համակերպվել են պարտության հետ ու սկսել են վերլուծել պարտության պատճառները, մտածում են լուծումների մասին, նոր սկիզբ են հայտարարում։ Հանգիստ թողնենք առայժմ Հոլանդիային, առավել եւս՝ Հայաստանին ու խոսենք հաջողության հասած՝ Եվրոպայի առաջնության ուդեգրեր նվաճած թիմերի մասին։ Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու են 24 թիմեր, եւ որակավորման մրցաշարի ավարտից հետո հայտնի են արդեն ուղեգիր նվաճած 20 երկրները։
Խմբերում 1-2 տեղեր գրաված 18 թիմեր (Չեխիա, Իսլանդիա, Ուելս, Բելգիա, Իսպանիա, Ալովակիա, Գերմանիա, Լեհաստան, Անգլիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իոլանղիա, Ռումինիա, Ավստրիա, Ռուսաստան, Իտալիա, Խորվաթիա, Պորտուգալիա եւ Ալբանիա), խմբերում 3-րդ տեղեր գրաված թիմերից լավագույն արդյունք ունեցող թիմը (Թուրքիա) եւ կազմակերպիչ երկիրը (Ֆրանսիա) ապահովել են իրենց տեղը Եվրոպայի եզրափակիչ առաջնությունում։ 8 թիմեր էլ (Բոսնիա– Հերցեգովինա, Ուկրաինա, Իռլանդիա, Սլովենիա, Հունգարիա, Շվեդիա, Նորվեգիա եւ Դանիա) բաժանվելու են զույգերի ու նոյեմբերին կայանալիք փլեյ– օֆ հանդիպումներում խաղարկելու են վերջին 4 ուղեգրերը։
Առաջին անգամ պատմության մեջ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք են ձեռք բերել Ալբանիան, Ուելսը, Իսլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, ընդամենը 2-րդ անգամ՝ Ավստրիան։ Հունգարիան նույնպես մոտ էր 1972 թվականից հետո աոաջին անգամ նվաճելու Եվրոպայի առաջնության ուղեգիր, ու գրեթե 99 տոկոս վստահություն կար, որ հենց Հունգարիան կունենա լավագույնը ցուցանիշը խմբերում 3-րդ տեղեր գրաված թիմերի շարքում, ինչը եւ ապահովում էր ուղեգիր։ Բայց կատարվեց մի իրադարձություն, որը դուրս էր մնացել գրեթե բոլոր լրատվամիջոցների, մասնագետների, անգամ՝ ՈւԵՖԱ– ի ուշադրությունից։ 3-րդ տեղեր գրաված թիմերից միակ ուղեգիրը բաժին հասավ Թուրքիային, որը մինչ այդ ընդհանրապես չկար 3-րդ տեղերից լավագույնների ցուցակում։
Թուրքիան ուղեգիր է ձեռք բերում մի այնպիսի իրավիճակում, երբ դա անհավատալի էր՝ բազմաթիվ խաղերի միակ ձեռնտու ելքերի արդյունքում, ընդ որում, Լատվիա-Ղազախստան խաղում գոլը արձանագրվել է 2 թիմերի ֆուտբոլիստների ամե նաիսկական «համագործակցության» արդյունքում։ Սակայն ոչ մեկը չի ասում, թե Թուրքիան կաշառել է Չեխիային, նաեւ՝ Լատվիային, Ղազախստանին, թեեւ դա ասելու համար շատ ավելի ծանրակշիռ պատճառներ կան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: