Բաժիններ՝

Ամենակարճ և ամենաճիշտ թեստը. Վարո՞ւնգ եք սիրում, թե՞ լոլիկ

Շատ դիպուկ բացահայտվում են անձի հիմնական հատկանիշները և գծերը:

Ի՞նչ եք ավելի շատ սիրում.

1. Վարո՞ւնգ, թե՞ լոլիկ:

2. Սե՞խ, թե՞ ձմերուկ:

1. Վարունգ և սեխ– Այսպիսի ընտրությունն առավել բնութագրական է տղամարդկանց համար, քան կանանց: Այս տեսակի տղամարդիկ ուժեղ են և լուրջ: Նրանք հազվադեպ են ընկնում ազդեցության տակ և չեն տառապում ալկոհոլամոլությամբ: Նրանց մեջ շատ են սպորտսմենները և ճանապարհորդության սիրահարները: Կինն այսպիսի տղամարդու հետ իրեն կզգա՝ ինչպես պատի ետևում. նրա պատասխանատվությունը տարածվում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա: Այսպիսի տղամարդիկ նպատակասլաց են և հեշտությամբ հասնում են իրենց նպատակներին: Բայց այս տեսակն ունի նաև թերություններ. «վարունգասեխային» տղամարդկանց պակասում է ռոմանտիզմը:

Այս տիպի կանայք հաճախ դառնում են ղեկավարներ, բայց ընտանեկան կյանքում նրանք անպաշտպան են, ինչպես երեխաները. վատ են պատրաստում, չեն կարողանում ճիշտ օգտագործել բյուջեն, չեն սիրում լվացք անել և լվանալ սպասքը: Սակայն նրանք շատ հավատարիմ և հասկացող ընկեր կարող են լինել տղամարդու համար:

2. Լոլիկ և ձմերուկ– «Լոլիկաձմերուկային» մարդիկ ուրախ են և ակտիվ: Նրանք առանձնանում են բարձ շփվողականությամբ, բայց միշտ չէ, որ նույնն են շփման մեջ. նրանց բնավորության «պայթուցիկությունը» հաճախ հանգեցնում է սկանդալների: Այս տեսակի տղամարդիկ գուրման են: Նրանք ալարկոտ են և գերադասում են մնալ տանը, քան գնալ արշավի:

«Լոլիկաձմերուկային» կանայք էմոցիոնալ են, սիրում են կենդանիներին և իրենց օջախը. նրանց կողքին միշտ տաք է և հարմարավետ: Նրանք ինտրիգներ չեն հյուսում, անտակտություն թույլ չեն տալիս, քանի որ ասում են այն, ինչ մտածում են. անկեղծությունը և պարզությունը «լոլիկաձմերուկային» մարդկանց գլխավոր հոգեբանական հատկանիշն է:

3. Վարունգ և ձմերուկ– Այս մարդիկ միշտ հոգեկան տագնապ են զգում: Նրանց արտաքին հանգստության և զսպվածության տակ թաքնված է ներքին լարվածությունը: Այսպիսի տղամարդկանց մասին ասում են. «Մարմանդ լճափոսում սատանաներ են լինում»:

«Վարունգաձմերուկային» մարդու հետ ապրում ես՝ ինչպես հրաբխի վրա. երբեք չգիտես, ինչ կլինի վաղը, և ինչպիսի միտք կա հիմա նրա գլխում:

«Վարունգաձմերուկային» կանայք դատարկ տեղը սկանդալներ չեն անում. նրանք հավաքում են վիրավորանքները և մի գեղեցիկ օր ընդունակ են ջարդել ամբողջ սպասքը` հաճախ նաև ամուսնու գլխին: «Վարունգաձմերուկային» մարդիկ ամենաստեղծագործ տեսակն են: Նրանք կարողանում են մտորել և նրանց մեջ հաճախ հանդիպում են գիտնականներ:

4. Լոլիկ և սեխ– Եթե Ձեզ ավելի մոտ են այս պտուղները, ուրեմն Դուք հավասարակշռված, տակտով և հանգիստ մարդ եք: Դուք տիրապետում եք ներքին տակտի և զգայականության: Դուք սիրում եք գեղեցիկ իրեր և գերազանց ճաշակ ունեք: «Լոլիկասեխային» տղամարդիկ մի փոքր կանացի են: Նրանք շատ հաճախ դառնում են նկարիչներ և երաժիշտներ: Այս տեսակի կանայք սիրահարվող են, դյուրազգաց, սիրո մեջ կրքոտ են և անդավաճան: «Լոլիկասեխային» կանայք հավատարիմ են, նուրբ և հոգատար: Իսկ տղամարդիկ, որոնք պատկանում են այս տեսակին, կարող են լինել ինքնասիրահարված էգոիստներ:

Հ.Գ. Լավագույն ամուսնական միությունները:

1. Վարունգասեխային տղամարդ և վարունգաձմերուկային կին:

2. Լոլիկասեխային տղամարդ և վարունգասեխային կին:

3. Վարունգաձմերուկային տղամարդ և լոլիկաձմերուկային կին:

4. Լոլիկաձմերուկային տղամարդ և լոլիկասեխային կին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս