Լավացրեք նյութափոխանակությունն այս հրաշք ըմպելիքի միջոցով
Օրգանիզմի նյութափոխանակությունն անիմջականորեն կապված է առողջության հետ, եթե նյութափոխանակությունը կարգավորված է, ապա առողջությանն էլ ոչինչ չի սպառնում:
Helathylivingstyle կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը, բացի մատչելի լինելուց և ցածր կալորիականություն ունենալուց՝ հրաշալի կերպով ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:
- Մաքրում է օրգանիզմը
- Խթանում նյութափոխանակությունը
- Օգնում քաշ կորցնելու հարցում
Այս ըմպելիքը բաղկացած է ընդամենը 3 բաղադրիչներից՝ խնձոր, դարչին և ջուր:
Դարչինի մեջ առկա հակաօքսիդանտները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը:
Ըստ մասնագետների՝ դարչինի կանոնավոր օգտագործման դեպքում ինսուլինի արտազատումը կարգավորվում է, այսպիսով, օգնելով ճարպերի արագ վերացմանը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը կես թեյի գդալ դարչին օգտագործելով՝ կկարողանաք նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Ի հավելումն՝ դարչինի օգտագործումը կօգնի լավացնել մարսողությունն ու կնվազեցնի տրիգլիցերիդների մակարդակը:
Բաղադրություն
- 1 խնձոր
- 1 դարչինի ձողիկ (կամ 1թ/գ դարչինի փոշի)
- 5-2 լ ջուր
Սկզբում լվացեք խնձորը և մանր կտրատեք: Ապա խնձորը լցրեք տարայի մեջ, վրան դարչին և ջուր ավելացրեք: Թողեք խառնուրդը մնա 1-2 ժամ, որից հետո հյութը խմեք օրվա ընթացքում:
Այս չափաքանակը պետք է խմել ամբողջ օրվա ընթացքում:
Այն լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը