Բերման է ենթարկվել ակցիայի 17 մասնակից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ դիմաց: Նախաձեռնության անդամների և ոստիկանների միջև բարբերաբար բախումներ են տեղի ունենում, քանի որ ակցիայի մասնակիցները ցանկանում են ԱԺ դարպասների վրա պաստառ փակցնել, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս:
Ակցիայի մասնակիցների մոտ իջան ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Նրանք զրուցեցին նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, Արամ Մանուկյանը խոստացավ, որ կհեռացնեն պաստառը դարպասների վրայից, սակայն քիչ անց ելույթ ունեցավ ու պաստառը հեռացնելու մասին որևէ խոսք չասաց: Դրանից հետո ոստիկանները մոտեցան և իրենք հեռացրեցին պաստառը: Դարձյալ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Մի քանիսը ևս բերման ենթարկվեցին:
Արամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Եթե դուխներդ հերիքում է, գնացեք Լիսկայի հետ կռիվ արեք, գնացեք սահմանում կռվոք»: Ի պատասխան Վալերի Օսիպյանն արձագանքեց՝ ասելով. «Ոստիկանությունը սահման գնացել է, դուք գնացեք»:
Ի դեպ, բերման են ենթարկել նաև Էդուարդ Էգորյանի որդուն՝ Տիգրան Եգորյանին, որը նույնպես մասնակցում էր ակցիային: Այս պահի դրությամբ Ոստիկանության Արաբկիրի բերման է ենթարկվել 17 մասնակից: