Թեհրանը մտածում է բանակցությունները վերսկսելու շուրջ Վաշինգտոնից հղվող ազդանշանների մասին. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականԻրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանն այժմ գնահատում է Վաշինգտոնից ստացված ազդանշանները իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ փոխանցելով Լարիջանիի հայտարարությունը։

Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգներից հաղորդագրություններ է ստացել բանակցությունների վերսկսման վերաբերյալ՝ նշելով, որ հաղորդագրություններն ուսումնասիրվում են։  Նա նշել է, որ Իրանի դեմ իրականացված գործողություններից հետո Թեհրանն այլևս վստահություն չունի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ նկատի ունենալով Իսրայելի կողմից իրականացված ռազմական հարձակումները։ 

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Թել Ավիվն այդ հարձակումները սկսել է հենց Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի հերթական փուլից առաջ։  

Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմից հետո իրանական կողմն արդեն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները, սակայն դրանք պետք է համընկնեն իրանցի ժողովրդի շահերի հետ և վստահություն ներշնչեն։

Տեսանյութեր

Լրահոս