«Ես այդ ամենը տեսել ու զգացել էի 2020 և 2023 թվականների պատերազմների ժամանակ. շնորհակալ եմ բոլորից». արցախցի

Շուշեցի Արմենը, ով հանրությանը հայտնի է 2020 թվականին Շուշիում արված երեք եղբայրների ժպտերես լուսանկարից, արդեն իրեն լավ է զգում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արմենի մայրը՝ Արևիկը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այս ընթացքում ֆիզիկապես և հոգեպես իրենց կողիքն են եղել։

«Հուլիս ամիսը սկսելուն պես երեխաներիցս՝ Արմենը, ընկավ հիվանդանոց 5 օր վերակենդանացման բաժանմունքում էր բուժում ստանում, մի շաբաթ էլ ստացիոնար, տղայիս բուժման համար արյուն էր անհրաժեշտ և ես այնքան շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին օգնել։

Երբ ես դիմեցի մարդկանց, որ արյուն է անհրաժեշտ, 10 րոպեի ընթացքում այնքան դոնորներ գտնվեցին…

Ուզում եմ բոլոր մարդկանց շնորհակալություն հայտնել, ովքեր մեր կողքին էին թե ֆիզիկապես, թե հոգեպես, ծանոթ- անծանոթ բոլորը զանգում էին, փորձում էին օգտակար լինել ինչով հնարավոր է։

Մարդկանց այս համախմբվածությունը և օգնելու պատրաստակամությունն ինձ չզարմացրեց, ես այդ ամենը տեսել ու զգացել էի 2020 և 2023 թվականների պատերազմների ժամանակ ❤️։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր, լինելով հարազատ-բարեկամ՝ իրենց օտարի պես պահեցին, շնորհակալ եմ, որովհետև ձեր շնորհիվ իմ աչքերը ավելի հեռուն սկսեցին տեսնել …

Հիմա Արմենը իր ժպիտով բարևում և շնորհակալություն է հայտնում բոլորին»։

Տեսանյութեր

Լրահոս