
Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չե՞մ անդրադառնալու. Ռուբեն Հայրապետյան. Panorama.am

«Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չեմ անդրադառնալու, բացատրություններ տամ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին:
Դիտարկմանը, թե այսօր կազմակերպված ասուլիսում Սմբատ Հակոբյանը հրապարակել է իրենց հեռախոսազրույցը, որտեղ Հայրապետյանը կոպիտ է խոսում Հակոբյանի հետ, ՀՖՖ նախագահը արձագանքեց. «37 թիվը հիշո՞ւմ եք, էն ժամանակ էլ ամեն մեկը մեկի վրա դանոս էր գրում»:
Ռուբեն Հայրապետյանը նաև խոստացավ առաջիկայում «հրապարակել Սմբատ Հակոբյանի իրական դեմքը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: