
Հայտնի են Անդրես Ինիեստայի ապաքինման ժամկետները

Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան շարքից դուրս է մնացել մեկ ամսով: 4 շաբաթ անց միայն Ինիեստան կկարողանա լիարժեք մարզում անցկացնել: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ավագը կկարողանա մասնակցել Էլ Կլասիկոյին:
Հիշեցնենք, որ խաղացողի մոտ աջ ոտքի վնասվածք են հայտնաբերել, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Բայերի» դեմ մրցավեճում:
Կատալոնական ակումբի մոտ վնասվածքների շքերթ է. այս պահին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին նույնպես ապաքինվում է վնասվածքից և շարք կվերադառնա միայն 7-8 շաբաթից, բացի այդ, ավելի վաղ շարքից դուրս եկան Թոմաս Վերմալենն ու դարպասապահ Կլաուդիո Բրավոն, իսկ Ռաֆինյան, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա:
Սիրարփի Աղաբաբյան