Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է հղի կնոջ լուսանկարը

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համացանցում հրապարակել է իր հղի կնոջ՝ Պրիսցիլլա Չանի լուսանկարը:
Լուսանկարում երիտասարդ միլիարդատիրոջ կինը երեկոյան կարմիր զգեստով է, որն ընդգծում է հղի Պրիսցիլլայի կազմվածքը:

Լուսանկարն արվել է կարևոր միջոցառումից առաջ: Մարկն ու նրա կինը հրավիրվել էին հանդիսավոր ընթրիքի, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ի պատիվ Չինաստանի նախագահի:

zuker
Հիշեցնենք, որ հուլիսին Ցուկերբերգը հայտարարեց, որ ինքն ու կինը աղջիկ կունենան:
«Դա կլինի մեր կյանքի նոր էջը կլինի»,- գրել էր Ցուկերբերգը:

Նա պատմել էր, որ առաջնեկին վաղուց էին սպասում, սակայն նախորդ երեք դեպքերն ավարտվել էին վիժումով:
Երեխա ունենալու դժվարությունները քննարկելն ընդունված չէ, սակայն Ցուկերբերգը վստահ է, որ դա անհրաժեշտ է անել:

«Ներկայիս բաց աշխարհում նման թեմաների քննարկումը ոչ թե բաժանում, այլ միավորում է մարդկանց: Պատմելով մեր ընկերներին՝ մենք իմացանք, թե որքան հաճախ է դա տեղի ունենում: Մեր բազմաթիվ ծանոթների հետ նույն բանն է պատահել ու նրանցից յուրաքանչյուրն արդյունքում առողջ երեխաներ է ունեցել: Հուսով ենք՝ մեր փորձի մասին պատմությունը բազմաթիվ մարդկանց կհուսադրի»,- գրել է Ցուկերբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս