Վլադիմիր Կլիչկո-Թայսոն Ֆյուրի մենամարտը տեղափոխվել է ուկրաինացու վնասվածքի պատճառով
Գերծանր քաշային կարգի WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնը վնասել է ձկնամկանը:
«Իհարկե, ես հիասթափված եմ կոտրվածքով: Ներողություն եմ խնդրում Թայսոն Ֆյուրիի երկրպագուներից»,- ասել է Կլիչկոն Bild-ին:
Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բենտեն հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա մեջ կորոշվի մենամարտի նոր ամսաթիվը, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար հոկտեմբերի 24-ին: Անցկացման վայրը մնում է Դյուսելդորֆը:
27-ամյա Թայսոն Ֆյուրին թվիթերում ծաղրել է մրցակցին.
«Այսպես, Կլիչկոն պաշտոնապես հրաժարվել է մենամարտից ոտքի վնասվածքի պատճառով: Դա ծիծաղելի է, հաշվի առնելով այն, որ ես կանխագուշակել էի դա:
Մի խղճացեք ինձ, ինձ հետ ամեն ինչ լավ է: Խղճացեք երկրպագուներին. նրանք են գլխավոր պարտվածներն այս նորությունից: Նրանք, ովքեր հասել էին ինքնաթիռներով, տոմսեր էին պատվիրել, կներեք, տղաներ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը