Բաժիններ՝

Անգլիայի հավաքականի մասին հարցերի պատճառով Գվարդիոլան լքել է ասուլիսի սրահը

Մյունհենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լքել է մամուլի ասուլիսը, որը նախորդում էր Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Մայնցի» հետ խաղին: Գվարդիոլան այդպես է արձագանքել լրագրողներից մեկի՝ Անգլիայի հավաքականի մասին հարցին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գվարդիոլան հանդիսանում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդներից մեկը:

«Խնդրեմ, հաջորդ հարցը: Հարցեր չկա՞ն: Ես «Բավարիայի» մարզիչն եմ, շնորհակալություն»,- նշել է Գվարդիոլան և դուրս եկել մամուլի ասուլիսի սրահից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930