Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկություն ստացել եմ տրանսֆերային պատուհանի փակումից 2 ժամ առաջ. Ալեշանդրե Պատո

«Սան-Պաուլուի» հարձակվողը չի բացառում մյուս տարի Եվրոպա վերադառնալու հնարավորությունը:

«Ես «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկություն ստացել եմ տրանսֆերային պատուհանի փակումից 2 ժամ առաջ, բայց ինձ դրա մասին ավելի ուշ են հայտնել: Հիմա ես կենտրոնացած եմ «Սան-Պաուլուի» վրա:

Չեմ ստի, ես մտածել եմ կարիերայիս հետագա ընթացքի մասին: Ես զրուցել եմ ընտանիքիս և հարազատներիս հետ: Մենք խոսում էինք, թե որտեղ ես կհայտնվեմ մյուս տարի:

Իմ ապագայի մասին շարունակելու եմ մտածել, բայց հիմա ամենակարևորը «Սան-Պաուլուն» է»,- Պատոյին ցիտում է Goal.com-ը:

Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև «Տոտենհեմը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս