Բաժիններ՝

Գերմանիան Վրաստանին հավելյալ հատկացրել է 156 մլն եվրո

Գերմանիան Վրաստանին հավելյալ հատկացրել է 156 մլն եվրո, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանում Գերմանիայի դեսպանությանը:

Տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 24-ին Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դավիդ Լեժավան ու Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի դեպարտամենտի ղեկավար Դիրք Շատշնայդերը ստորագրել են քաղաքականության ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ու Գերմանիայի դեսպան Բետինա Կադենբախը դրական են գնահատել վրաց-գերմանական հարաբերությունները:

Դեսպանության հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում գերմանական կողմը համաձայնել է հատկացնել 156,4 մլն եվրո՝ 140 մլն եվրո՝ երկկողմ ֆինանսական համագործակցության համար, որն իրականացնում է KfW-ն ու 16,3 մլն եվրո՝ տեխնիկական համագործակցության, որն իրականացնում է GIZ-ը:

Հատկացված միջոցներն ուղղվելու են ֆինանսական ոլորտին՝ որպես աջակցություն, Սամեգրելոյի ու Կախեթի շրջաններում թափոնների վերահսկման ծրագրին:
Ծրագրերն իրականացնում է KfW-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս