Բաժիններ՝

Արժույթի միջազգային հիմնադրամը չի առաջարկել ՀՀ կառավարությանը բյուջեի սեկվեստր իրականացնել

Արժույթի միջազգային հիմնադրամը չի առաջարկել ՀՀ կառավարությանը բյուջեի սեկվեստր իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ հերքելով սեպտեմբերին ԱԺ-ում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե ԵՏՄ բոլոր երկրներում սեկվեստր է իրականացվել, և նույնը ԱՄՀ-ն առաջակում է ՀՀ կառավարությանը, բայց իրենք մերժել են:

«Մենք հարցրել ենք, թե ինչպես է ֆինանսների նախարարությունը պատրաստվում հաջորդ տարվա բյուջեում ծախսերը հոգալ, եթե եկամուտների հավաքագրման ռիսկերը իրականություն դառնան»,- ասաց Մ.Հորթոնը՝ նշելով, որ հետաքրքրվել են, թե արդյոք կարո՞ղ է սեկվեստր արվի:

Ամեն դեպքում, ԱՄՀ առաքելության ղեկավարը հավաստիացրեց, թե 2015-16թթ. համար սեկվեստր չեն առաջարկել և դա միայն ուժեղ ռիսկերի դեպքում կարելի է կիրառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս