
Ռաֆինյան հրաժարվել է միանալ Բրազիլիայի ազգային հավաքականին

Goal.com-ը հայտնում է, որ «Բավարիայի» պաշտպան Ռաֆինիան հրաժարվել է միանալ Բրազիլիայի հավաքականի ճամբարին:
Ֆուտբոլիստն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ ինքն իր դիրքում հիմնական խաղացող չի համարվում: Ռաֆինիան Չիլիի և Վենեսուելայի հավաքականների դեմ խաղերում հայտնվել էր Բրազիլիայի ընտրանու մեկնարկային կազմում, քանի որ «Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանիլոն և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանիել Ալվեշը վնասվածքներ ունեին:
Աղբյուրը հայտնում է նաև, որ «Բավարիայի» ֆուտբոլիստը մոտ ժամանակներս մտադիր է Գերմանիայի քաղաքացիություն ստանալ: Սա հնարավոր է, քանի որ հասուն տարիքում Ռաֆինիան Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է միայն ընկերական խաղերին, այդ իսկ պատճառով չի համարվում, որ նա հանդես է եկել Բրազիլիայի ազգային հավաքականում:
Սիրարփի Աղաբաբյան