Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած:
Հիմա նմանատիպ խնդիրները լուծում են էդ լկտիացած ինչ-որ իշխանիկի պահապաններ, ախրանիկներ։ Երեկ, ովքեր բերել են իրեն հիվանդանոց, իր հետ խոսել են, ասել է գիտի, թե ում տղերքն են։
Կայացել է Հունաստանի ձախ արմատական ուժերի («Սիրիզա») կոալիցիայի ղեկավար Ալեքսիս Ցիպրասի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի նոր վարչապետ, հայտնում է TASS-ը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ներգաղթյալները սպառնում են եվրոպական սահմանների գոյությանը: Նրա խոսքով՝ ներգաղթյալները «տեղահան են անում» Եվրոպայի դուռը, այդ իսկ պատճառով Եվրոպային հարկավոր է միասնական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին և կողաշրջվել, զոհեր և տուժածներ չեն նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Ռոստովը» հաղթեց «Անժիին» (1:0), «Թերեքը» ջախջախեց «Ուֆաին» (4:1), իսկ «Կուբանը»` «Սպարտակին» (3:0):
Դժբախտ պատահարների 55 դեպքերից 26-ը բաժին է ընկել Սյունիքի մարզին։ Երկրորդ տեղում Երևանն է՝ 15 դեպք։
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Գրանադային» (1:0), «Ատլետիկոն»` «Էյբարին» (2:0), իսկ «Բարսելոնան» ջախջախեց «Լևանտեին» (4:1):
Ջեկ Մա կամ Մա Յուն. «Alibaba Gruop» ընկերության հիմնադիր, Ասիայի ամենաթանկ ինտերնետ ընկերության ստեղծող: Չեկն առաջին չինացի գործարարն է, ում նկարը հայտնվել է Forbes-ի շապիկին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Կատարյալ կառուցվածք ունենալու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ են կանոնավոր ֆիզիկական աշխատանք և ճիշտ սննդակարգ: Այսօր լրատվամիջոցներում կարելի է գտնել հարյուրավոր դիետաների բաղադրատոմսեր, որոնք հիմնված են ճիշտ սնվելու վրա, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ ճիշտ սնունդ:
2015թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 716 մարդ