Բաժիններ՝

Ալեքսիս Ցիպրասը դարձյալ նշանակվել է Հունաստանի վարչապետ

Կայացել է Հունաստանի ձախ արմատական ուժերի («Սիրիզա») կոալիցիայի ղեկավար Ալեքսիս Ցիպրասի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի նոր վարչապետ, հայտնում է TASS-ը:

Արարողությունը կայացել է Հունաստանի նախագահական պալատում երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի մասնակցությամբ:

Ցիպրասը հայտարարել է, որ հետևելու է երկրի Սահմանադրությանը ու Հունաստանի օրենքներին, ինչպես նաև ծառայելու է ի շահ հույն ժողովրդի:
Ավելի վաղ Պավլոպուլոսի հետ հանդիպմանը Ցիպրասը հայտնել էր վերջինիս, որ մտադիր է ստեղծել կառավարություն «Անկախ հույներ» կուսակցության հետ:

Երկու քաղաքական գործիչները համաձայնել են այն բանի հետ, որ ընտրությունները անցկացվել են քաղաքակիրթ, դեմոկրատական եղանակով:
«Սիրիզան» հաղթանակեց կիրակի օրը Հունաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 35,46%-ը ու երկրորդ անգամ վերադարձավ իշխանության:

Հաղթող կուսակցությունը կստանա 145 տեղ երկրի խորհրդարանում, ընդդիմությունը՝ 75: Կուսակցությունը պետք է միավորվի քաղաքական մյուս ուժերի հետ կառավարություն ձևավորելու համար:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարվեց օգոստոսին, երբ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական ներկայացրեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930