
Հայերը Հայաստանում քիչ են հանգստանում

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 716 մարդ (ՀՀ ռեզիդենտներ)։ Այս թիվը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 3.0%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ավելի քիչ են նախընտրում հանգստանալ սեփական երկրում և նախընտրում են մեկնել արտերկիր։
Նշենք նաև, որ ներգնա զբոսաշրջության մեծ մասը՝ 60.4%-ը, հանգստի և ժամանցի նպատակն է։ Երկրորդ տեղում գործնական նպատակներով այցելություններն են (26.6%), իսկ բուժման նպատակով այցելությունների տեսակարար կշիռը 5% է։