22 հիանալի խորհուրդներ Չինաստանի ամենահարուստ մարդուց
Ջեկ Մա կամ Մա Յուն. «Alibaba Gruop» ընկերության հիմնադիր, Ասիայի ամենաթանկ ինտերնետ ընկերության ստեղծող: Չեկն առաջին չինացի գործարարն է, ում նկարը հայտնվել է Forbes-ի շապիկին:
Նա սերում է համեստ երաժիշտների ընտանիքից և իր կյանքի ընթացքում աշխատել է և՛ որպես անգլերեն ուսուցիչ, և՛ պետական ծառայող, և նույնիսկ ստեղծել է առաջին չինական ինտերնետ նախագիծը: Նա ունեցել է և՛ վերելքներ և՛ վայրէջքներ, բայց ամենագլխավորն այն է, որ նա երբեք չի հանձնվել:
Մտքերի ընտրության սկզբունքը
• Եթե խորհրդակցության ժամանակ ներկաների 90 տոկոսը դրական են քվեարկում այս կամ այն առաջարկության օգտին, ես այն դեն եմ գցում: Պատճառը շատ պարզ է. եթե այդ բոլոր մարդիկ այդպես պարզ տեսնում են այդ հնարավորությունը, ապա, ամենայն հավանականությամբ, դրա վրա աշխատում են շատ ուրիշ ընկերություններ, և այդ գործում մեզ չի պատկանի առաջատարությունը:
Ինչ չի կարելի անել
• 2001թ.-ին ես սխալ թույլ տվեցի: Ես իմ աշխատակիցներին, ում հետ հիմնել էի ընկերությունը, բացատրեցի, որ ընկերությունում նրանց համար կարիերայի սահմանը մենեջերների մակարդակն է: Ես մտածում էի, որ ինձ հարկավոր է պրոֆեսիոնալ գտնել դրսում: Տարիներ անց վարձակալված պրոֆեսիոնալներից ոչ ոք ընկերությունում չի աշխատում, իսկ դրա փոխարեն՝ նրանք, որոնց ես կասկածում էի, հիանալի կատարում են փոխնախագահների դերը:
• Գործարարի համար ամենավատ որակները. լինել սնոբ, չկարողանալ ադեկվատ գնահատել իրավիճակը, վերցնել բարձր տեմպ և հնարավորություն չունենալ այն պահելու, չունենալ առաջ նայելու ընդունակություն:
• Ես սկզբունք ունեմ, որով ղեկավարվում եմ. քո վերաբերմունքն աշխատանքին և որոշումները, որոնք դու կայացնում ես, ավելի կարևոր են, քան քո ընդունակությունները:
Տրտնջալու և բողոքելու մասին
• Եթե Դուք երբեմն Ձեզ թույլ եք տալիս տրտնջալ, դրանում ոչ մի սարսափելի բան չկա:
• Եթե Դուք կանոնավորապես ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ բողոքում եք կյանքից, ապա դա սկսում է նմանվել ալկոհոլամոլության. ինչքան շատ եք խմում, այնքան դժվար է կանգնելը: Հաջողության Ձեր ճանապարհին Դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն տրտնջում և չեն բողոքում:
Ժամանակակից երիտասարդության 4 հարցերը
• Ի՞նչ է իսկական ձախողումը: Իսկական ձախողումը պայքարի դադարեցումն է:
• Ի՞նչ բան է ճկունությունը: Դուք կհասկանաք՝ ինչ բան է ճկունությունը, երբ կվերապրեք անհաջողությունները, կյանքի ծանր իրավիճակները և հիասթափությունները:
• Ինչո՞ւմ են Ձեր պարտականությունները: Ձեր պարտականությունները նրանում են, որ լինեք ավելի ժրաջան, շատ աշխատեք և ունենաք ավելի շատ ամբիցիաներ, քան ուրիշները:
• Միայն հիմարներն են բերանն օգտագործում խոսելու համար: Խելացին խոսում է գլխով, իմաստունը՝ սրտով:
Մենք այստեղ ենք, որպեսզի լիակատար ապրենք
• Եթե Դուք ամբողջ ժամանակն օգտագործում եք աշխատանքի վրա, ապա վաղ թե ուշ կփոշմանեք:
• Ես միշտ հիշեցնում եմ ինձ, որ մենք աշխատանքի համար չենք ծնվել, այլ նրա համար, որպեսզի հաճույք ստանանք կյանքից: Այն բանի համար, որպեսզի ուրիշ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնենք, այլ ոչ նրա համար, որ ամբողջ ժամանակն անցկացնենք աշխատանքի մեջ:
Մրցակցության և մրցակիցների մասին
• Մրցակցությունը նման է շախմատային խաղի: Եթե Դուք պարտվել եք, միշտ կարելի է 1 պարտիա էլ խաղալ: Կռվել պարտադիր չէ:
• Եթե Ձեր մրցակիցը «փոքր» է Ձեզանից կամ շատ թույլ է, Դուք, միևնույն է, պետք է վերաբերվեք նրան՝ ինչպես հավասարի: Եվ եթե Ձեր մրցակիցը շատ «մեծ» է Ձեզանից, մի վախեցեք նրանից: Իսկական գործարարը թշնամիներ չունի: Հենց Դուք դա հասկանաք, ոչ ոք Ձեզ չի կանգնեցնի:
Խորհուրդներ գործարարներին
• Առաջինը հաճախորդներն են: Երկրորդը` աշխատակիցները: Սրանցից հետո նոր երրորդը՝ բաժնետերերը:
• Փոքրիկ ինչ-որ բաներ ներդնելու փոխարեն՝ կենտրոնացեք ստաբիլության և երկարաժամկետ պլանների վրա:
• Այսօր դաժան է և տանջալից, վաղն ավելի վատ կլինի, բայց 2 օր հետո ամեն ինչ հիանալի կլինի:
Սեփական բիզնեսի մասին
• Եթե Դուք սկսում եք Ձեր բիզնեսը, դա նշանակում է, որ Դուք հրաժարվում եք ստաբիլ եկամտից և տարեկան բոնուսներից:
• Այլ կողմից Ձեր եկամուտները ոչնչով չեն սահմանափակվում, Դուք կարող եք ավելի արդյունավետ օգտագործել Ձեր ժամանակը և ստիպված չեք լինի այլ մարդկանցից թույլտվություն խնդրել:
• Որպես գործընկեր՝ Դուք պետք է գտնեք մեկին, ով լրացնում է Ձեր կարողությունները: Ձեզ անհրաժեշտ չէ հաջողակ ինչ-որ մեկը:
• Աշխատեք, որպեսզի Ձեր աշխատակիցներն ուրախությամբ գան աշխատանքի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը