Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր Դոնալդ Թրամփի մասին. փախստականների դեմ մոլի պայքարող միլիարդատիրոջ մայրը եղել է ներգաղթյալ

Մուլտիմիլիարդատեր ու ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը դարձել է սկանդալային մեդիադեմք՝ շնորհիվ իր արտառոց հայտարարությունների, գրում է UsWeekly-ն:

Պարբերականը ներկայացրել է փաստերի ցանկ Դոնալդ Թրամփի կյանքից, որտեղ բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան:
միլիարդատերը սերում է հենց ներգաղթյալների ընտանիքից: Նրա մայրն Ամերիկա է եկել Շոտլանդիայից:

Թրամփը սիրում է վերելակներից օգտվել՝ դա համարելով մարդկության ամենաօգտակար ձեռքբերումը:

Նա անձամբ է զբաղվում իր սանրվածքով, իսկ կինը կտրում է ամուսնու մազերը:
Նրա գրասենյակը լի է հայելիներով, աթոռներով ու այլ կահույքով՝ Թրամփը հաճախ է փոխում ինտերիերը:

Նրա գրասենյակում կա մեկ զույգ Shaq կոշիկ: Նա սիրում է քաղցրավենիք ու հատկապես կոնֆետներ:

Նրա սիրած ֆիլմը «Քաղաքացի Քեյնն» է:
Սենյակից դուրս գալիս նա միշտ անջատում է լույսը:

Թրամփը չի օգտագործում թեյ, սուրճ ու ալկոհոլ: Նա սիրում է ժամանակն անցկացնել ընտանիքի հետ:

Նա միշտ ուտում է պիցցայի միջուկը, երբեք՝ խմորը:
Նա սիրում է Շոտլանդիան, որտեղից ծագումով նրա մայրն է: Նա սիրում է այնտեղ գոլֆ խաղալ:

Նա միշտ սիրում է շատ հարցեր տալ: Նա շատ հասանելի է:
Սիրում է ուտել համբուրգերներ: Թրամփի համար լավագույն ընթրիքը տանն է՝ ընտանիքի հետ:

Նրա ծննդյան օրը քույրը՝ Մարիաննան, պատրաստում է նրա սիրած մսային ռուլետը:
Նա ունի աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում:
Նա իրեն շատ համեստ է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս