Բաժիններ՝

Չեմ կարծում, որ Ժոզե Մոուրինիոն այս տարի կկարողանա «Չելսիին» չեմպիոն դարձնել

«Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ Պրեմիեր լիգայի ձախողված մեկնարկից հետո «կապույտների» չեմպիոնությունը «հրաշք» կլինի:

«Հիմա Մոուրինիոն ուզում է մարդկանց ցույց տալ, որ նույնիսկ այսպիսի վատ մեկնարկով նա կարող է իր թիմին չեմպիոն դարձնել: Բայց մենք կտեսնենք, թե ինչ նրա մոտ կստացվի: Անձամբ ես կասկածում եմ դրանում, քանի որ «Չելսին» արդեն «Մանչեսթեր Սիթիից» 11 թե 12 միավորով հետ է մնացել, և Մոուրինիոն ստիպված կլինի հրաշք գործել, որպեսզի նորից վերցնի ոսկին:

Չգիտեմ, արդյո՞ք նա ընդունակ է դա անել:

Հուսով եմ, որ այս տարի Պրեմիեր լիգան կհաղթի «Արսենալը»: Դիտել եմ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղը. «Արսենալը» նորից պարտվեց: Բայց ֆուտբոլիստներն ասում էին, որ այս մրցաշրջանը յուրահատուկ կդառնա, և, որ ինչ-որ անհավանական բան է կատարվելու: Հուսով եմ, որ նրանք ճիշտ են»,- ցիտում է Լեմանին Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս