Բաժիններ՝

Լիցքավորված հրացան՝ «Տոյոտայում»

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր էին ստացվել, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի Գ. Լուսավորչի փողոցից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 1982 թ. ծնված Կարեն Պ-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան:

Զննությամբ ավտոմեքենայի առջևի նստելատեղից հայտնաբերվել է «FABARAM» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան` լիցքավորված 1 փամփուշտով:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930