Բաժիններ՝

Օբաման Սպիտակ տուն է հրավիրել ինքնաշեն ժամացույցի պատճառով ոստիկանությունում հայտնված սևամորթ աշակերտին

14-ամյա սևամորթ ամերիկացին, ում ոստիկանությունը ձերբակալել էր դպրոց ինքնաշեն ժամացույց տանելու համար՝ մտածելով, թե դա պայթուցիկ սարք է, դարձել է համացանցի աստղ:

Դեպքը գրավել էր առաջատար ԶԼՄ-ների ուշադրությունը: Տղայի պատմությունը արժանացել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուշադրությանը, ով դպրոցականին հրավիրել է Սպիտակ տուն:

4089573«Զիլ ժամացույց է, Ահմեդ: Ուզո՞ւմ ես բերել այն Սպիտակ տուն: Մենք պետք է խթանենք նման երեխաների սերը գիտության նկատմամբ: Նման մոտեցումն է Ամերիկան մեծ դարձնում»,- Twitter-ում գրել է Օբաման:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը տղային հրավիրել է մասնակցել աստղագիտությանը նվիրված երեկոյին, որը անցկացվում է NASA-ի հովանու ներքո հոկտեմբերին:

Տղային նաև Facebook-ի կենտրոնակայան է հրավիրել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Ահմեդ Մուհամմեդը իսլամադավան ընտանիքից է, ով հետաքրքրվում է էլեկտրոնիկայով: «Իմ հոբբին գյուտարարությունն է, իսկ ինձ տարան 5 ոստիկաններով լի սենյակ»,- պատմել է տղան Dallas Morning News-ին տված հարցազրույցում:

Իրավապահները առգրավել էին նրա ժամացույցը, պլաշետը, ձեռնաշղթաներ անցկացրել ու տարել հարցաքննության:

Տղայի հայրը համոզված է, որ իր որդին խտրականության զոհ է դարձել իսլամ դավանելու ու մաշկի գույնի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս