Թուրքական ավիացիան երկրի արևելքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի արևելյան Թունջելի նահանգում կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 50 զինյալից բաղկացած խմբի անդամներին, հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտնել է տեղի հեռուստատեսությունը, շրջանում շարունակվում է ահաբեկիչների չեզոքացման օպերացիան:
Քուրդ զինյալները հայտնաբերվել էին անցած գիշեր անտառոտ տեղանքում Օվաջիկ կոչվող վայրում անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Թիրախի տեղը որոշելուց հետո օդ են բարձրացվել կործանիչներ, որոնք ռմբակոծել են PKK-ի գտնվելու վայրը:
Ապա դեպքի վայր են ուղևորվել ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնց խնդիրն է եղել տարածքը քրդերից ազատելը:
Հաղորդվում է, որ սպանվել են բազմաթիվ քուրդ զինյալներ: