![](/banners/BeFunky-design.jpg)
«Իմ տունն եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում». Կառավարության շենքի մոտից ոստիկանները հեռացրին տարեց կնոջը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/tatik1.jpg)
Այսօր կառավարության շենքի մուտքի դռան մոտ մի տարեց կին՝ Սարգսյան Օֆիկ անունով, նստել ու պահանջում էր, որ իրեն վերադարձնեն իր տունը: Նա ասաց, որ եկել է Գեղարքունիքի մարզից, որպեսզի հանդիպի Ալիկ Ղազարյանին(Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյան:-Ռ.Մ.), սակայն ոստիկանները նրան հեռացրին:
«Ամուսինս մահացավ, հնարավորություն չունեի, Ալիկ Ղազարյանն ինձ խաբեց՝ Պլուզյան Նունեի հետ, ես բողոքեցի Պլուզյան Նունեին աշխատանքից ազատեցին: Եկել եմ Ղազարյան Ալիկի մոտ, գործեր կան, պահանջում եմ տեսնել, ասում են՝ կգա: Իմ տունն եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում»:
Մանրամասները՝ տեսանյութում