Սովորաբար ներքին դիմադրությունն իշխանությանը հնարավորություն է տալիս արտաքին հարաբերություններում որոշակի ճկունություն ցուցաբերել՝ պետությանն ինչ-որ բան պարտադրողներին ցույց տալով քաղաքացիների անհնազանդության հեռանկարը: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է՝ հնարավոր անհնազանդությունը ոչ թե խանգարում, այլ նպաստում է այս կամ որոշումը պարտադրելու հարցում: