Կայացավ «Հյուսիս-Հարավ» ֆիլմի պրեմիերան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում լրագրողների և դերասանական անձնակազմի համար կայացավ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի բյուջեն կազմել է 400 հազար դոլար: Ֆիլմի առաջին ցուցադրությունը հանդիսատեսի համար կկայանա արդեն երեկոյան: Ցուցադրումից անմիջապես հետո կայացավ մամլո ասուլիս, որը սկսվեց գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյանի շնորհակալական խոսքով.

«Իհարկե, սա կոմեդիա է: Ֆիլմ է` ժամանակ անցկացնելու համար: Բացի բարի էներգիայից, որը մենք փորձել ենք այս ֆիլմի միջոցով փոխանցել հանդիսատեսին, որևէ այլ մեծ գաղափար այն չի կրում: Երբեմն «Շարմին» մեղադրում են, որ միայն կոմեդիաներ ենք նկարահանում, բայց դա այդպես չէ: Դրա ամենավառ օրինակն է` «Անավարտ թռիչքը» դրաման: Բացի այդ, նոր ֆիլմեր ենք պատրաստում: Տարվա վերջին կլինի Կոմիտասի մասին պատմող Վիգեն Չալդրանյանի` «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան: Պատրաստվում է մի ֆիլմ ևս, որ կոչվում է «Վերադարձ»` նվիրված Ցեղասպանության 100-ամյակին: Մի խոսքով, բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել ձեզ, բայց մենք չենք դավաճանում մեր սկզբունքին և նկարահանում ենք նաև կոմեդիաներ: Մեր կյանքն այնքան տխուր է այսօր և այնքան շատ խնդիրներ կան կյանքում, որ անպայման պետք են այսպիսի ֆիլմեր, որ կարողանանք լիցքաթափվել»,- ասաց Կ. Ղազարյանը:

Hyusis Harav (4) Hyusis Harav (5) Hyusis Harav (10) Hyusis Harav (11)

Ֆիլմում նկարահանված բոլոր դերասաններն արդեն իսկ ունեին դերասանական փորձ, բացի երգչուհի Սոնա Շահգելդյանից, որի, ինչպես ֆիլմի հերոսներից մեկն է նշում` տղամարդ-կնոջ կերպարը՝ ֆիլմում ամենաստացվածներից մեկն էր:

Կարդացեք նաև

«Կարծում եմ, որ երգչուհի լինելով հանդերձ, կարողացա դերասանական ինչ-որ մի ջիղ մտցնել ֆիլմի մեջ: Ես գոհ եմ իմ աշխատանքից և հպարտ եմ, որ աշխատել եմ այսպիսի մարդկանց հետ»,- նշեց Սոնան:

Hyusis Harav (2) Hyusis Harav (1) Hyusis Harav (6) Hyusis Harav (7) Hyusis Harav (8) Hyusis Harav (9)

«Հյուսիս-Հարավ» ֆիլմն, ըստ էության, քաղաքային ռոմանս է`4 ընկերների մասին: Կրտսեր գիտաշխատող Նվերը, մասնագիտական պատվեր ստանալով ռուս մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչից, որոշում է օգտվել առիթից և ընկերների համար երեկույթ կազմակերպել պատվիրատուի շքեզ առանձնատանը: Չափից դուրս աշխուժության արդյունքում ջարդվում է Լամբերտ Խաչատուրովիչի հոր արձանը: Հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը հոր հիշատակին` ընկերները հեշտությամբ պատկերացնում են Նվերի վախճանը…

Hyusis Harav (14) Hyusis Harav (13) Hyusis Harav (12) Hyusis Harav (15)

Տղաները մոգոնում են «փրկության ծրագիրը», սակայն «ունքն ուղղելու փոխարեն» աչքն էլ են հանում: Այժմ նրանք ոչ միայն պետք է արձանի գումարը վճարեն, այլև` կազմակերպեն շքեղ հարսանիք, որի համար ստացած կանխավճարն այլևս չկա…

Այս ֆիլմում հայկական կինոարտադրության մեջ առաջին անգամ ընդգրկվել են մեծածավալ անիմացիոն դրվագներ:

Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, բեմադրող օպերատորը Վազգեն Մուրադյանն է, պրոդյուսերը` Արման Միտոյանը, գլխավոր պրոդյուսերը` Կարեն Ղազարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս