Բաժիններ՝

Թուրքիայի կրկնակի խորհրդարանական ընտրությունները կանցնեն առանց արտակարգ դեպքերի. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երաշխավորում է, որ երկրի հարավարևելյան շրջաններում կրկնակի խորհրդարանական ընտրությունները կանցնեն առանց արտակարգ դեպքերի, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ ընդդիրմության մի շարք ղեկավարների հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայի հարավարևելյան նահանգներւմ անկայուն իրավիճակը թույլ չի տա այնտեղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, չի համապատասխանում իրականությանը:

Նախօրեին Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշն ասել էր, թե երկրի հարավարևելյան նահանգներում քաղաքական լարված իրավիճակը թույլ չի տա խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Թուրքիայում կրկնակի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930